ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Օմանի ծոցում գրանցված միջադեպը
դիտումներ: 654
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Մոսկվան հաստատակամորեն դատապարտում է նման գործողություններն՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դրանց ետևում կանգնած:
Բացի այդ ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել խուսափել հապճեպ եզրակացություններից, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել և ավելի զուսպ լինել:
Գերատեսչությունում նաև նշել են, որ Միացյալ Նահանգների իրանատյացության գիծը տվյալ միջադեպի շուրջ լարվածության է հանգեցնում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակման մեջ էր մեղադրել: