Սպիտակ տանը կայացել է Թրամփի և Քիմ Քարդաշյանի հանդիպումը. Լուսանկարներ
Երեկ հեռուստաաստղը կրկին Սպիտակ տուն այցելելու և ելույթով հանդես գալու հրավեր է ստացել: Միջոցառումը նվիրված է եղել այն բանտարկյալներին, որոնք ազատ արձակվելուց հետո փորձում են աշխատանքի վերադառնալ:
«Դեկտեմբերին առաջին փոփոխության ընդունումից հետո ես խոսել եմ բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր տուն են վերադարձել բանտից և տեղեկացել, թե ինչ խնդիրների են նրանք բախվում: Ու թեև ինձ հաջողվել է նրանցից ոմանց օգնություն ցուցաբերել, ամենօրյա խոչընդոտներ կան հազարավոր մարդկանց հաջողությունների համար: Այսօր ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը և հայտարարել, որ նախագահի աշխատակազմը և մասնավոր հատվածը հնարավորություն են ստեղծում այն տղամարդկանց և կանանց համար, որոնք տուն են վերադառնում», - գրել է Քարդաշյանը թվիթերյան իր միկրոբլոգում:
Իր ելույթից հետո Քիմն առաջին շարքում տեղ է զբաղեցրել Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների կողքին: