Փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ
դիտումներ: 384
հունիսի 14-15-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Ահազանգերը եղել են Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներից և Արարատի մարզի Գետազատ գյուղից:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: