Հայերեն   English   Русский  

Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն


  
դիտումներ: 520

Ադեկվադ նախաձեռնությունը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման:

«ԱԴԵԿՎԱԴ շարժման անդամները վաղ առավոտից ուղևորվել են Սյունիքի մարզ՝ հանդիպում անցկացնելու համակիրների և աջակիցների հետ։ Սակայն, նպատակ ունենալով զրկել նրանց այդ հնարավորությունից, և կասեցնել շարժման անդամների և համակիրների անդիպումը, իշխանությունները կրկին սահմանափակեցին ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամների տեղաշարժի ազատությունը։

Սա իրավապահ համակարգի կամայական օգտագործման ևս մեկ օրինակ է, և հերթական անգամ ապացուցում է մեր այն պնդումները, որ իշխանությունները փորձում են տապալել ընդդիմության կայացման գործընթացները, միանձնյա կառավարման կախարդական փայտիկը չկորցնելու նպատակով։

Տվյալ պահին բերման են ենթարկվել Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Սամվել Թադևոսյանը և այլք։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը, հավելյալ տեղեկություն ունենալուն պես այն կտեղադրվի էջում»,-ասված է գրառման մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: