Հայերեն   English   Русский  

ՍԴ դատավորի ընտրության հարցում արդեն որոշում կա. Գագիկ Ծառուկյան


  
դիտումներ: 447

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով ՍԴ դատավորի ընտրության հարցին, ասաց, որ իրենք արդեն իսկ կայացրել են իրենց որոշումը:

«Քանի որ նախորդ անգամ, երբ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրված էր, մենք ազատ էինք թողել, այսօր էլ մենք խմբակցությունում որոշեցինք, որ թողնենք ազատ, ամեն մեկն իր հայեցողությամբ, ով ինչպես ցանկանա, այնպես էլ կքվեարկի»,-ասաց ԲՀԿ առաջնորդը:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկած Ազգային ժողովի քառօրյա օրակարգում ընդգրկված է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը արդեն 2-րդ անգամ առաջադրել է փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Նշենք նաև, որ նախագահի կողմից նախկինում առաջադրված 4 թեկնածուները չէին ընտրվել Ազգային ժողովի կողմից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: