Ուրուգվայում ուժեղ ջրհեղեղները 8.5 հազար մարդու տարհանման են հանգեցրել
դիտումներ: 391
«Վերջին տվյալներով՝ ինը դեպարտամենտներում 8,5 հազար մարդ ստիպված լքել է իրենց տները: Նրանցից 2 781 մարդ տարհանվել է, իսկ 5 719-ը` ինքնուրույն է լքել իրենց տները», - նշվել է երկրի արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բնակիչների մեծ մասը հեռացել է Ուրուգվայի կենտրոնական մասում գտնվող Դուրասնո դեպարտամենտից, որտեղից ավելի քան 6 հազար մարդ էր տարհանվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գարնանային ջրհեղեղների հետևանքով կանադական Քվեբեկից մոտավորապես 7.7 հազար մարդ է տարհանվել իրենց տներից: