ԱՄՆ-ն չի բացառում Հաշուկջիի գործի պատճառով Ռիադի դեմ նոր միջոցների ձեռնարկումը
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք զեկույցը, որը նոր է հրապարակվել: Մենք սպանությունների մեջ դերակատարում ունեցած անձանց նկատմամբ վիզային սահմանափակումներ և ֆինանսական պատժամիջոցներ ենք սահմանել: Սաուդյան իշխանությունները պետք է պարզեն բոլոր փաստերը և հորդորեն բոլոր պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերը:
Նա նաև նշել է, որ «եթե լրացուցիչ փաստեր հայտնվեն, իրենք կքննարկեն հետագա քայլերը»:
Ավելի վաղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների և արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը կոչ էր արել Սաուդյան իշխանություններին ճանաչել մեղավորությունը լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության գործում և ներողություն խնդրել կատարվածի համար: Սաուդյան Արաբիան արձագանքել է այս հայտարարությանը:
Հաշուկջին սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության տարածքում, որտեղ նա մուտք էր գործել 2018 թ. հոկտեմբերի 2-ին: