Հայերեն   English   Русский  

«Լոռեցի Սաքոն» և «Մարոն» խորեոգրաֆիկ բալետային ներկայացումները նվիրված են Հովհաննես Թումանյանի 150-ամյակին


  
դիտումներ: 1038

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը,

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված՝ հունիսի 27-ին և 30-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի «Լոռեցի Սաքոն» և «Մարոն» /պրեմիերա, մեկ գործողությամբ/ խորեոգրաֆիկ բալետային ներկայացումները:

«Լոռեցի Սաքոն» պարային ներկայացման մեջ Սաքոյի դերում հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Շվեդիայի արքայական թատրոնի առաջատար բալետի արտիստ՝ Արսեն Մեհրաբյանը: Բեմադրող խորեոգրաֆ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան: Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Արամ Սուքիասյան, զգեստերի նկարիչ՝ Մովսես Խորենացու մեդալակիր Ռուբինէ Հովհաննիսյան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: