ԱՄՆ-ն պատրաստ էր հարված հասցնել Իրանին. Թրամփ
Թրամփի խոսքերով՝ ինքը հրահանգել է Իրանի թիրախներին չհարվածել գործողությունների մեկնարկից տաս րոպե առաջ:
«Մենք լիովին պատրաստ էինք վրեժխնդրության` երեք տարբեր օբյեկտների ուղղությամբ, բայց ես հարցրեցի, թե քանի մարդ է զոհվելու: «150 մարդ, պարոն», - պատասխանեց ինձ գեներալը: Հարվածից մոտ 10 րոպե առաջ ես նրան կանգնեցրի՝ գտնելով, որ դա անհամաչափ պատասխան է անօդաչու թռչող սարք խոցելու համար», - բացատրել է ամերիկացի առաջնորդը:
Ավելի վաղ The New York Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը հավանության է արժանացրել Իրանին ռազմական հարվածներ հասցնելը, սակայն հետագայում չեղյալ է հայտարարել այդ գործողությունը:
Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերը երկրի օդային տարածքը խախտած ամերիկյան անօդաչու սարք էին խոցել: