Սելինա Դողան. «Շնորհակալություն Իմամօղլուին Ստամբուլում բոլորի ինքնությունը կարևորելու համար»
Նա մեջբերել է Ստամբուլի քաղաքապետ ընտրված ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հետընտրական առաջին ելույթի խոսքերը և շնորհակալություն հայտնել վերջինիս:
Դողանի գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Էքրեմ Իմամօղլու. «Այս քաղաքում փոքրամասնություններ չկան: Այս քաղաքում մենք մեր գիրկն ենք առնելու բոլորին՝ հույներին, հայերին, ասորիներին»:
Շնորհակալություն Իմամօղլուին Ստամբուլում բազմակարծությունը և բոլորի ինքնությունը կարևորելու համար»:
Հիշեցնենք, որ Սելինա Դողանը պատգամավոր էր ընտրվել 2015թ. հունիսի 7-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում: Սելինա Դողանը պոլսահայ համայնքի ազդեցիկ կին գործիչներից է: Նա այժմ Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի ավագանու անդամ է: