Հայերեն   English   Русский  

Պորոշենկոն առաջարկել է վերանվանել Վրաստանը


  
դիտումներ: 227

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պետք է բանակցություններ սկսի Վրաստանի պաշտոնական անունը Սաքարտվելոյի փոխելու վերաբերյալ: Համապատասխան դիմումը հրապարակված է քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջում: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով՝ Վրաստանը «գնաց նման քայլի, որպեսզի Ուկրաինայի մայրաքաղաքի անունը գրելիս փոխի առանցքային տառը:

«Իմ կարծիքով՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պետք է բանակցություններ սկսի Վրաստանի պաշտոնական անունը Սաքարտվելոյի փոխելու համար», - գրել է Պորոշենկոն:

Նա նաև կոչ է արել ուկրաինացիներին, որոնք մտադիր են արտերկրում հանգստանալ, Վրաստան ուղևորվել:

Պորոշենկոն կոչ է արել հայրենակիցներին ստեղծված բարդ իրավիճակում եղբայրական վրաց ժողովրդին մենակ չթողնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: