Հայերեն   English   Русский  

Բանվորական գլխարկներ, ձեռնոցներ ու թղթե ինքնաթիռներ ԱԺ-ի դիմաց. Ահազանգ նախաձեռնության անդամները հերթական ակցիան են իրականացնում


  
դիտումներ: 294

Ահազանգ ցույց

Ահազանգ նախաձեռնության անդամներն այսօր՝ հունիսի 25-ին, հերթական բողոքի ակցիան են իրականացնում Ազգային ժողովի դիմաց: Պահանջը նույնն է՝ ինչպես նախորդ ակցիաների ժամանակ. չընդունել Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ ևւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ահազանգ ցույց

Այս անգամ նախաձեռնության անդամները խորհրդարան էին եկել բանվորական գլխարկներով, ձեռնոցներով ու թղթե ինքնաթիռներով, որոնք թողեցին Ազգային ժողովի առաջ:

«Մենք շուրջ 2 ամիս է պայքարում ենք, որ օրենքը չընդունվի: Այսօր մենք մեզ հետ բերել ենք գլխարկներ, ձեռնոցներ, որոնք խորհրդանշում են 8-10 ժամ աշխատող, բայց վատ սոցիալական պայմաններում գտնվող բնակչության մեծամասնությանը»,-ասաց նախաձեռնության անդամ Քրիստինե Վարդանյանը:

Ըստ նախաձեռնության անդամների օրենքի նախագծով ոչ միայն դրական փոփոխություններ չեն լինի, այլև մարդկանց սոցիալական վիճակը կվատանա, քանի որ սպասվում են թանկացումներ:

«Բարեփոխումներ մի քանի հազարի համար՝ ի հաշիվ մի քանի հարյուր հազարի, մեր գլխում սա չի տեղավորվում ու չի համապատասխանում սոցիալական արդարությանը: Այսօր այստեղ ենք մի վերջին անգամ կոչ անելու, որ չսխալվեն ու ականջալուր լինեն հակառակ կողմի ձայնին: Եթե անգամ ընդունվի մենք շարունակելու ենք մեր պայքարը մինչև արդար ու պրոգրեսիվ համակարգը գործի Հայաստանում»:

Նախաձեռնության անդամները այս պահին շարունակում են իրենց բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ ևւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է եկամտային հարկի համահարթեցում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: