Հունիսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (Կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները,
Պաշտպանի որոշմամբ, չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ:
Մշտադիտարկման շրջանակում ստուգվել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին և այլն:
Մշտադիտարկմանը ներգրավված են եղել իրավաբաններ, բժիշկ, սոցիոլոգ և հոգեբույժ:Այցն իրականացվել է հատուկ մեթոդաբանությամբ և հատուկ չափիչ սարքերի օգտագործմամբ (տարածություն, ջերմություն և այլն):
Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.
շենքային (խոհանոց, պահեստներ, քննչական սենյակներ, սանհանգույցներ, պատժախցեր և այլն) և սանիտարահիգիենիկ ոչ բավարար պայմաններ. առկա է բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն,պատշաճ չի ապահովվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությունը: Այս խնդիրն ունի համակարգային բնույթ քրեակատարողական ողջ համակարգի համար.ատամնաբուժական և հոգեբուժական ծառայությունների ապահովման հետ կապված խնդիրներ (քրեակատարողական հիմնարկը չունի հոգեբույժ և ատամնաբույժ),բժշկական փաստաթղթերը վարվում են խախտումներով կամ պատշաճ չեն վարվում.արտաքին բժշկական զննությունն իրականցվում է ոչ պատշաճ պայմաններում և ուղեկցող ոստիկանների ու քրեակատարողական ծառայողների անմիջական մասնակցությամբ: Սա նույնպես համակարգային բնույթի խնդիր է և ենթակա է վերացման,տարբեր տեսակի ժամկետանց դեղեր,չի իրականացվում դատապարտյալների ազգականների կողմից բերվող դեղորայքի հաշվառում,բժշկական թափոնների խոտանման խնդիրներ,