Հայերեն   English   Русский  

Երևանում սպանված 25-ամյա աղջիկը մանկահասակ երեխա ուներ


  
դիտումներ: 224

Երեկ՝ հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է կատարվել: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա եղել են մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված է եղել:

Էլեն Սիմոնյանին դաժանաբար սպանելու համար կասկածվող 29–ամյա Արսեն Նազարյանն արդեն ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական տեղեկություններով՝ երիտասարդ աղջիկը մեջքի շրջանում դանակի 10-ից ավելի հարված է ստացել։ Ըստ տեղեկությունների՝ սպանված կինը Նոր Նորքի բնակիչ է, խնամքին ուներ մանկահասակ երեխա։

Էլեն Սիմոնյանի վերաբերյալ ներկայումս քրեական գործ է քննվում դատարանում։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու և բնակարանային գողություն կատարելու համար։

Սպանության դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի՝ սպանության հատկանիշներով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: