Նյու Յորքի քաղաքապետը ՌԴ-ին ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիք է անվանել
Բանավեճի բոլոր մասնակիցներին ուղղված հաղորդավարի այն հարցին, թե ինչն են Միացյալ Նահանգների համար գլխավոր սպառնալիք համարում, Բիլլ դե Բլազիոն պատասխանել է. «Ռուսաստանին, քանի որ փորձում է խաթարել մեր ժողովրդավարությունը: Եվ պետք է նշել, որ դա նրանց լավ է հաջողվում, մենք պետք է դադարեցնենք դա»:
Նշենք, որ նա հեռուստաբանավեճին մասնակցած տաս թեկնածուներից միակն է, որը նշել էր Ռուսաստանին որպես ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիք: Մյուս թեկնածուները ԱՄՆ-ի համար որպես գլխավոր սպառնալիք նշել են Դոնալդ Թրամփին, Չինաստանին, միջուկային պատերազմի սպառնալիքը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Հիմնական վտանգների շարքում նշվել է նաև կլիմայի փոփոխությունը: