Շիրակում նորից կարկուտը ծածկել է դաշտերը
դիտումներ: 419
Մի քանի գյուղերում տեղացել է կարկուտ: Մասնավորապես Ամասիայի և Ախուրյանի գյուղերում 10 րոպեից ավել տեղացած կարկուտը ձյան շերտի նման ծածկել է գետինը: Վնասվել են ցորենն ու գարին, ինչպես նաև մրգատու ծառերը:
Միայն այս ամիս Շիրակի մարզում տարբեր բնակավայրեր մի քանի անգամ կարկտահարության են ենթարկվել: Հավելենք, որ Ամասիայի տարածքի բնակավայրերի զգալի մասը չի պահպանվում հակակարկտային կայանների կողմից, բայց կարկտահարվել են նաև գյուղեր, որտեղ կայաններ առկա են: