Հայերեն   English   Русский  

​Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին


  
դիտումներ: 969

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով հենց այդ նպատակով պաշտոնական այցով ժամանել էր Վատիկան: Վատիկանի աղբյուրների փոխանցմամբ՝ հանդիպումը շարունակվել է 40 րոպե և շատ ջերմ մթնոլորտում է անցել: Գրում է Russian.rt.com.-ը:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապի մտերիմ աղբյուրներից հայտնել են, որ Անգելա Մերկելն ինքն է խնդրել հանդիպման մասին նախքան հունիս 7-8-ին գերմանական Էլմաու ամրոցում կայանալիք "Մեծ յոթնյակի" գագաթնաժողովը:

Հանդիպման ընթացքում Գերմանիայի կանցլերը Ֆրանցիսկոս պապին Մերձավոր Արևելքի փախստական երեխաների համար բարեգործական նպատակներով նախատեսված հանգանակված գումար և Բախի ստեղծագործությունների սկավառականեր է փոխանցել:

Ֆրանցիսկոս պապն իր հերթին գերմանական կառավարության ղեկավարին Սուրբ Մարտինի պատկերով հուշամեդալ է նվիրել:

Ֆրանցիսկոսի հավաստմամբ՝ իրեն դուր է գալիս այդ պատկերը նվիրել պետությունների առաջնորդներին, քանի որ կարծում է՝ նրանց աշխատանքը "աղքատներին պաշտպանելն է":





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: