Հայերեն   English   Русский  

Սպիտակ տունը Պուտինի և Թրամփի հանդիպումից մանրամասներ է ներկայացրել


  
դիտումներ: 212

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում ստեղված իրավիճակները: Այդ մասին նշվել է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

«Հենց նոր նախագահ Թրամփի բանակցությունները նախագահ Պուտինի հետ ավարտվել են: Նրանք երկուսն էլ համաձայնվել են, որ հարաբերությունների բարելավվումը երկու երկրների և աշխարհի շահերից է բխում: Նրանք նաև քննարկել են իրավիճակը Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում», - նշվել է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը մոտ 1.5 ժամ է տևել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: