Հայերեն   English   Русский  

Զելենսկին պետական դավաճանության մեջ է մեղադրվել


  
դիտումներ: 574

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է պետական դավաճանություն կատարել՝ ռուսների հետ պայմանավորվելով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել է Ուկրաինայի Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով՝ «ինչ-որ տեղ» մայիսի 25-ից հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Զելենսկու և ռուսաստանյան իշխանությունների միջև դավադրություն է կայացել և նրանք համաձայնվել են, որ Կերչի միջադեպի ժամանակ ձերբակալված նավաստիները ռուսականից կտեղափոխվեն ուկրաինական բանտ և Ռուսաստանի Դաշնության սահմանը խախտելու համար կդատապարտվեն հայրենիքում:

Լյաշկոն բացատրել է, որ Կիևի «անկեղծ խոստովանությունը» Մոսկվային կազատի միջադեպի համար մեղքից, ինչպես նաև կհանգեցնի նրան, որ Ուկրաինան Ղրիմը դե յուրե ռուսական կճանաչի, իսկ նավաստիներին Զելենսկին իբրև համաձայնել է դատել ռուսական օրենքներով՝ «ճանաչելով Ռուսաստանի իրավասությունը դեպքի վայրում»:

«Դրան համաձայնվելը՝ պետական դավաճանություն է», կարծում է քաղաքական գործիչը:

Լյաշկոյի խոսքերով՝դավադրությունը կանխվել է միայն ԵԽԽՎ-ում իր ղեկավարած ուկրաինական պատվիրակության «անսպասելի պայքարի» շնորհիվ, ինչպես նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության դիրքորոշման շնորհիվ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: