Հայերեն   English   Русский  

​20, թե 30 տարի. կոդավորման խորհուրդը


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 685

Անկախությունից հետո մենք շատ նվաճումներ ենք ունեցել՝ ղարաբաղյան հաղթանակ, ճգնաժամային պահերին ֆենոմենալ միասնականության դրսևորումներ, պետական ինստիտուտների կայացում՝

հատկապես բանակ, տնտեսական բլոկադայի և ծանրագույն լոգիստիկական խնդիրների պարագայում ավելի լավ տնտեսություն, քան նման խնդիրներ չունեցող ետխորհրդային շատ երկրներում կա։

Նաև ունեցել ենք պետական հանցագործություններ՝ 1995-1996 թվականներին հիմնված ընտրությունների կեղծման ինստիտուտ, որը մեզ չի թողել զարգանալ և որի արդյունքում խաթարվել է իրավական և տնտեսական կյանքը, սովետական հիմնարկների ոչնչացում, թալան, քաղաքական սպանություններ, ազատ մամուլի ճնշում և այլն, որոնց ամենաբուռն տարիները եղել են հենց 90-ական թվականները։ Նաև կրիմինալ տարրի մուտքը քաղաքականություն և պետական ինստիտուտներ, որը սկսվեց հենց 1995-ին, երբ հեղինակազրկված իշխող ուժը աջակցության համար դիմեց կրիմինալին՝ ցանկացած եղանակով իշխանությունը պահելու համար։ Շատերը դա չեն հիշում, որովհետև տարիքով փոքր են եղել։

Ինչու եմ սա ասում։ Այսօր մարդիկ 2 մասի են բաժանվել՝ գործող իշխանության կողմնակիցները պնդում են, որ մեր "'դժբախտությունները" սկսվել են 20 տարի առաջ, իսկ մինչ այդ ամեն ինչ հարթ է եղել, և մյուսները, որոնք տարբեր մոտիվացիաներից ելնելով հիշեցնում են, որ մեր "դժբախտությունների" պատճառն ավելի խորն է և հանցագործությունները սկսվել են 90-ականներին։

Ինչպես տեսնում եք, վիճելի տարեթիվը ոչ թե 2008 թվականների դեպքերն են, այլ 1998-ը, երբ Տեր-Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից հեռացվեց իշխանությունից։

Հիմա հարց, ինչու նոր իշխանությունը, ում համար Հին ու Նոր Հայաստանների տարանջատման սահմանը 2018 թվականն է, նման հուզումնալից կերպով է արձագանքում 20, կամ 30 տարիների խնդրին, չէ որ իրենց համար դա Հին Հայաստանն է և նման հարցն իրենց չպետք է հետաքրքրեր և արդյոք դա կապ ունի Տեր-Պետրոսյանի հեռացման պատճառի հետ՝ Արցախի խնդրի լուծման հետ կապցած տարանջատումը։

Ինչևէ, 20, կամ 30 տարվա հետ կապված տեսակետով կարելի է կողմնորոշվել, թե ով որ դիրքում է գտնվում և այդ դիրքը հաստատ Նոր կամ Հին Հայաստանի հետ կապ չունի։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: