Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին՝ 10-րդ օրն անցկացվեցին սպորտային մարմնամարզության առաձին վարժությունների եզրափակիչները։
Վահագն Դավթյանը մասնակցեց օղակներ վարժության եզրափակիչին և գրանցելով 14.766 արդյունքը՝ դարձավ արծաթե մեդալակիր։
Օղակներ վարժությունում չեմպիոն դարձավ Իտալիայի ներկայացուցիչ Մարկո Լոդադիոն (14.800), իսկ բրոնզե մեդալը նվաճեց ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.733)։