Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկում
դիտումներ: 643
Բելառուսում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը կայացան սպորտային մարմնամարզության առաձին վարժությունների եզրափակիչները։
Արթուր Դավթյանը մասնակցեց հենացատկի և ազատ վարժության եզրափակիչներին։ Հենացատկում Արթուրը գրանցեց 15.016 արդյունքը և դարձավ չեմպիոն։
Արծաթե մեդալը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Լանկինը (14.733), իսկ բրոնզե մեդալը՝ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.649)։
Ազատ վարժությունում Արթուր Դավթյանը 13.466 արդյունքով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։