Եվրոպական խաղեր. Հայաստանը 11-րդն է մեդալների հաշվարկում
Եվրոպական խաղերին Հայաստանը մասնակցեց 9 մարզաձևում Հ 37 մարզիկով՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը՝ նվաճելով 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Իսկ առաջին եռյակը կազմեցին Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան:
Եվրոպական խաղերի չեմպիոն դարձան սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ):
Արծաթե մեդալի արժանացան սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ):
Բրոնզե մեդալներ նվաճեցին սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ), բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Ներսեսյանը (81 կգ) նվաճեցին բրոնզե մեդալ: