Հայերեն   English   Русский  

5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին


  
դիտումներ: 156

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների առիթով։

«5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե մեդալներ. շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին Եվրոպական խաղերում ունեցած հաջող մրցելույթների առիթով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մինսկում տեղի է ունեցել Եվրոպական խաղերի փակման արարողությունը, որին ներկա է գտնվել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Հայաստանի մարզիկներն այս խաղերում նվաճել են 11 մեդալ, որից 5-ը՝ ոսկե։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: