Հայերեն   English   Русский  

Երբ վերջին անգամ աշխատավարձը Հայաստանում բարձրացվեց 2015 թվականին, դա պահանջեց 80 մլրդ դրամ գումար. Պավել Սաֆարյան


  
դիտումներ: 184

Այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանն անդրադարձավ Կառավարության կողմից ամսական նվազագույն աշխատավարձերի բարձրացմանը:

Դիտարկմանը, որ 2015-ից հետո առաջին անգամ Հայաստանում աշխատավարձ է բարձրացվել, մասնավորապես, նվազագույն աշխատավարձը, նա արձագանքեց. «Երբ վերջին անգամ աշխատավարձը Հայաստանում բարձրացվեց 2015 թվականին, դա պահանջեց 80 մլրդ դրամ գումար: Այն ժամանակ կային կարծիքներ, որ կարելի է աստիճանաբար բարձրացնել աշխատավարձը, որովհետև միանգամից բարձր սանդղակ վերցնելը հետո շատ դժվար է: Մոտավորապես պետական պաշտոնյաների 30 տոկոսից ավելիի աշխատավարձի բարձրացում տեղի ունեցավ»:

Հիշեցնենք, որ կառավրությունն իր վերջին նիստերից մեկում հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու նախաձեռնությանը: Օրինագիծն ուղարկվել է Ազգային ժողով: Այս փոփոխությունը վերաբերելու է մոտ 80 հազար քաղաքացիների, որոնք մինչև 68 հազար դրամ ցածր աշխատավարձ են ստանում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: