Հայերեն   English   Русский  

Ադրբեջանցիներին պատասխանեց Աշոտյանը,Հայաստանի ԱԺ պատգամավորները բացակայում էին


  
դիտումներ: 1028

Մոսկվայում երկրորդ օրն է,որ «Պառլամենտարիզմի զարգացում» անվանումով միջազգային համաժողով է: Համաժողովին մասնակցում են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, ընդհանուր թվով՝ մոտ 600 մասնակից:

Հայաստանը համաժողովին ներկայացված է բավականին մեծ թվով պատվիրակությամբ։Բացի պառլամենտական պատվիրակությունից, որպես առանձին քաղաքական ուժի ներկայացուցիչ, մասնակցում է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հուլիսի 1-ին տեղի ունեցած ամենակարևոր սեկցիայում՝ «Միջազգային անվտանգություն», քննարկման ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահներից մեկը, Թուրքիայի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և Սևծովյան համագործակցության կազմակերպության՝ ծագումով ադրբեջանցի գլխավոր քարտուղարը ՀՀ-ին և Արցախը քննադատող խիստ ելույթներ են ունեցել՝ տարածելով ադրբեջանական պրոպագանդայի ընդհանուր մեսիջները:

Ավելացնենք, որ ֆորումի շրջանակներում տվյալ քննարկումը եղել է ամենաառանցքայինն ու կարևորը:

Ցավոք, հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունից ոչ ոք ներկա չի եղել այդ նիստին և նախապես չի գրանցվել ելույթի համար: Միայն հուլիսի 2-ին իրավիճակը փրկել է Աշոտյանը, որը տվել է ադրբեջանական գործիչների ապակառուցողական ելույթների պատասխանները:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀԿ փոխխոսնակը Մոսկվայում մասնակցում է խորհրդարանական միջազգային համաժողովին։

ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանի ելույթը Մոսկովյան խորհրդարանական միջազգային ֆորումին





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: