Հայերեն   English   Русский  

Սի Ցզինպինը G20- ի շրջանակներում կոչով դիմել է Թրամփին


  
դիտումներ: 236

Ճապոնիայի Օսակա քաղաքում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակներում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճկունություն ցուցաբերել և ճիշտ ժամանակին մեղմացնել ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: Գրում է Russsian.rt.com-ը:

«Նա (Սի Ցզինպինը) Օսակայում G20 գագաթնաժողովի շրջանակներում կոչ է արել Միացյալ Նահանգներին ճկունություն ցուցաբերել և մոտենալ Հյուսիսային Կորեայի կողմին, մասնավորապես, ճիշտ ժամանակին ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները մեղմացնել», - AFP լրատվական գործակալությունը մեջբերում է Վան Իի խոսքերը:

Գերատեսչության ղեկավարն ընդգծել է խնդրի լուծման համար երկխոսության կարևորությունը, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին:

Ավելի վաղ Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժէ Ինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը երկու երկրների միջև թշնամական հարաբերությունների ավարտի մասին փաստացի հայտարարություն էր անվանել:

Իսկ Սենատում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Չակ Շումերը երկու առաջնորդների հանդիպման օրը Վաշինգթոնի արտաքին քաղաքականության մեջ «վատթարագույններից մեկն» էր անվանել:

Հունիսի 30-ին Թրամփը և Կիմ Չեն Ընը բանակցություններ են վարել երկու Կորեաների սահմանի ապառազմականացված գոտում գտնվող Ազատության տանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: