ԱՄՆ-ն խոստացել է շարունակել ճնշում գործադրել Իրանի վրա
«Իրանական ռեժիմն այսօր միջոցներ է ձեռնարկել ուրանի հարստացման համար: Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակներում սխալ էր Իրանին թույլ տալ ուրանի հարստացումը ցանկացած մակարդակում», - նշվել է հայտարարության մեջ:
Տեքստում նաև նշվել է, որ «կասկած չկա, որ նույնիսկ նախքան գործարքի կնքումը Իրանը խախտել է դրա պայմանները»:
«Մենք պետք է վերականգնենք հին չտարածման ստանդարտը, որի համաձայն Իրանը չպետք է ուրան հարստացնի», - հայտարարել են ԱՄՆ վարչակազմում:
Սպիտակ տանն ընդգծել են, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները «երբեք թույլ չեն տա Իրանին միջուկային զենք ստեղծել» և հայտարարել, որ «Իրանի ռեժիմի նկատմամբ առավելագույն ճնշումը կշարունակվի մինչև առաջնորդները չփոխեն իրենց գործողությունների բնույթը»:
«Ռեժիմը պետք է դադարեցնի իր միջուկային հավակնությունները և իր վնասակար վարքը», - նշվել է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանը գերազանցել է Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով սահմանված 300 կգ ցածր հարստացված ուրանի պաշարների սահմանը: