Հայերեն   English   Русский  

Թրամփը մտադիր է Աֆղանստանում թողնել ամերիկյան հետախուզական ստորաբաժանումները


  
դիտումներ: 332

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Վաշինգթոնը մտադիր է նվազեցնել Աֆղանստանում իր զինվորականների թիվը, ընդ որում` այնտեղ թողնելով հետախուզական ստորաբաժանումները: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես այնտեղ շատ ուժեղ հետախուզություն կթողնեի: Մենք պետք է հետևենք ... Ես կթողնեի, և մենք շատ ուժեղ հետախուզություն կթողնենք, շատ ավելի մեծ, քան կարելի է կարծել: Դա շատ կարևոր է», - Axios պարբերականը մեջբերում է Թրամփի խոսքերը:

Մարտին սենատորներ Ռենդ Փոլը և Թոմ Յուդալը նշել էին, որ Աֆղանստանում պատերազմը ԱՄՆ-ի համար 2 տրիլիոն դոլար է արժեցել, իսկ 2300 ամերիկացի զինվորական հակամարտության զոհ է դարձել:

Բացի այդ, փետրվարին լրատվամիջոցները հայտնել էնի, որ ԱՄՆ զինված ուժերը կարող են հաջորդ երեք-հինգ տարիների ընթացքում լքել Աֆղանստանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: