Հայերեն   English   Русский  

Քրիստին Լագարդը դադարեցրել է ԱՄՀ-ի ղեկավարի պարտականությունների իրականացումը


  
դիտումներ: 267

Քրիստին Լագարդը դադարեցրել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունների իրականացումը` Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում իր թեկնածության համաձայեցման հետ կապված: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել ԵԿԲ-ի նախագահի պաշտոնի համար: Այդ պատճառով և ԱՄՀ գործադիր խորհրդի էթիկայի հանձնաժողովի առաջարկությամբ ես որոշեցի թեկնածուների առաջադրվելու ժամկետի ընթացքում ժամանակավորապես հրաժարվել ԱՄՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնի լիազորությունները», - գրել է Լագարդը թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ ԵՄ ղեկավարները համաձայնեցրել էին եվրոպական կառույցների ղեկավարների թեկնածուների ցանկը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: