Հայերեն   English   Русский  

Ասանժի հայրը պատմել է, որ որդին վճռական է պայքարել իր ազատության համար


  
դիտումներ: 379

WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը` Ջոն Շիփթոնը հայտարարել է, որ իր որդին, որը հուլիսի 3-ին 48 տարեկան է դառնում, վճռական է պայքարելու իր ազատության և մամուլի ազատության համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Նրա առողջությունը կայունացել է, և նրա ոգին չափազանց ուժեղ է: Նա վճռական է պայքարել իր ազատության և մամուլի ազատության համար, որպեսզի տեղեկացնի մեզ այն մասին, թե ինչով են զբաղվում մեր կառավարությունները», - Australian Associated Press գործակալությունը մեջբերում է Շիփթոնի խոսքերը:

Գործակալության տվյալներով` Ասանժի հայրը և կողմնակիցները հավաքվել էին Մելբուռնի կենտրոնական հրապարակում` նշելու նրա ծննդյան օրը:

Ավելի վաղ WikiLeaks պորտալի գլխավոր խմբագիր Քրիսթին Հրաֆնսսոնը հայտարարել էր, որ Ասանժի հոգեբանական վիճակը կայունացել է, բայց դեռևս փխրուն է:

Բրիտանական դատարանը արտահանձնման գործով դատավարություն նշանակել է 2020թ. փետրվարի վերջին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: