Թրամփին արգելվել է պաշտպանության նախարարության միջոցները պատի կառուցման համար ծախսել
դիտումներ: 383
Ինչպես հայտնում է The Wall Street Journal պարբերականը, չորեքշաբթի վերաքննիչ դատարանը չի բավարարել ԱՄՆ նախագահի վարչակազմի խնդրանքը, որպեսզի չեղարկվի ստորին դատարանի որոշումը, որով Պենտագոնի միջոցներն արգելափակվել էին:
«Այդ միջոցների օգտագործումը խախտում է սահմանադրական պահանջն այն մասին, որ գործադիր իշխանությունը գումարներ չծախսի առանց Կոնգրեսի միջոցների հատկացման», - նշել են դատավորները: