Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 281

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատել Լիբիայում և քաղաքական երկխոսության վերադառնալ: Գրում է Russian.rt.com-ը:

«Գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում Լիբիայում անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատել և քաղաքական երկխոսության վերադառնալ», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 40 հոգի մահացել է Լիբիայի Տաջուրա շրջանի փախստականների ճամբարի ուղղությամբ իրականացված օդային հարվածի հետևանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: