Մեր դատական իշխանությունը սկսել եմ նմանեցնել նախորդ դարի 90-ական թվականների դատական իշխանության հետ. Լևոն Բաղդասարյան
հայաստանյան դատական իշխանությունը սկսել է նմանեցնել նախորդ դարի 90-ական թվականների դատական իշխանության հետ:
Նրա խոսքով, եթե մինչև հեղափոխությունը խոսվում էր մեկ տեղից կենտրոնացված ուղղորդվածության մասին որոշակի գործերով, այսօր այդպես չէ, բայց ավելի վատ վիճակում ենք. «Նախորդ տարի 90-ական թվականներին յուրաքանչյուր լիազոր մարմին՝ գործկոմի նախագահներ, հարկային տեսչության պետեր, նախարարներ, իրենց իրավունք էին վերապահում ուղղորդել դատական իշխանությանը: Այսօր նույն պրոցեսը որպես իրավապաշտպան, ես տեսնում եմ»:
Նրա դիտարկմամբ՝ վստահ էին, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ երկրում արտոնյալները վերացել են, սակայն հարց է առաջանում՝ նո՞ր արտոնյալներ են բուծում։
«Հեղափոխությունից հետո մենք ձերբազատվեցինք արտոնյալներից, բայց ձեռք ենք բերում նոր արտոնյալներ, որոնք իշխանիկների, քաղաքային իշխանության ու մնացյալի տեսքով են»,-ասաց նա:
«Երևանի քաղաքային իշխանությունը փոխարենը մտածի, թե ինչ պետք է անի, որպեսզի զարգացնի բիզնես միջավայրը, ամեն ինչ անում է, որպեսզի ունեզրկի տվյալ բիզնեսը, և ամեն ինչ անում է, որպեսզի դատարանում իր ուրույն դերն ու տեղն ունենա։ Որպես իրավապաշտպան՝ պայքարելու եմ։ Եթե այս ամենից հետո գործադիր իշխանությունը համապատասխան հետևություն չանի, ապա, կարծում եմ՝ իրավական հարթության վրա իրավապաշտպաններս պետք է վերցնենք դիմադրության իրավունքը»,- ընդգծեց Բաղդասարյանը: