Հայերեն   English   Русский  

Թրամփը խորհուրդ է տվել Իրանին հրաժարվել սպառնալիքներից


  
դիտումներ: 351

Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին խորհուրդ է տվել խուսափել միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով սահմանված հարստացված ուրանի պաշարների սահմանը գերազանցելու սպառնալիքներից: Գրում է Russian.rt.com-ը:

«Ռոուհանին ասում է, որ իրենք ուրան կհարստացնեն այն մակարդակի, որքան ցանկանան, եթե չլինի նոր միջուկային գործարք: Իրան, զգույշ եղիր սպառնալիքների հարցում», - գրել է Ամերիկայի նախագահը թվիթերում:

Թրամփը զգուշացրել է, որ նման սպառնալիքները կարող են Թեհրանի դեմ դուրս գալ:

Ավելի վաղ Իրանի առաջնորդ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ Թեհրանը գերազանցել է միջուկային գործարքով թույլատրվող ուրանի պաշարների 300 կգ. սահմանը և կշարունակի ուրան կուտակել համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պահպանման համար:

Նա նաև նշել է, որ իրանական կողմը կվերադառնա սահմանին այն դեպքում, երբ պայմանագրի մյուս կողմերը կատարեն իրենց պարտավորությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: