Բահամյան կղզում ուղղաթիռի վթարի հետևանքով յոթ ամերիկացի է զոհվել
դիտումներ: 179
Ինչպես հայտնում է USA Today-ը` հղում կատարելով բահամյան ոստիկանությանը, ուղղաթիռն ուղևորվել էր Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաք:
Նշվում է, որ ուղղաթիռն անհետացել է կղզուց թռիչքից անմիջապես հետո, այնուհետև դրա բեկորները հայտնաբերվել են ծովում:
Ոստիկանության տվյալներով` ուղղաթիռում չորս կին և երեք տղամարդ է գտնվել:
ԶԼՄ-ների տվյալներով` մահացածների թվում է Արևմտյան Վիրջինիա նահանգից միլիարդատեր Քրիսթոֆեր Կլայնը:
Հունիսի 3-ին ԱՄՆ-ում երեք մարդ զոհվել էր Արկանզաս նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով: