Հայերեն   English   Русский  

​Վիրջինիայում անհայտ անձը պլազմայի դոնորության կենտրոնում կտրող գործիքով վիրավորել է մի քանի մարդու


  
դիտումներ: 370

Վիրջինիայում անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա պլազմայի դոնորության կենտրոնում, տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով WTVR հեռուստաալիքին։

Տղամարդը մտել է դոնորության կենտրոն և վիրավորել մի քանի մարդու «կտրող գործիքով»։ Հիվանդանոցի աշխատակիցները պատմել են, որ երեք տուժածի հոսպիտալացրել են շրջանային բուժկենտրոնում։ Մի տղամարդ ծայրահեղ ծանր վիճակում է։

ԱՄՆ-ում կալանել են նաև երկու մարդու, որոնք այրել էին դրոշն Անկախության օրը։

Ոստիկանությունում տեղեկացրել են, որ կասկածյալին կալանել են։ Հեռուստաալիքի աղբյուրներն ավելացրել են, որ նրա տանը խուզարկություն է կատարվել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: