Հայերեն   English   Русский  

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը` ոսկե մեդալակիր


  
դիտումներ: 474

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ նվաճեց Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում։


Օղակներ վարժությունում ելույթի համար ստանալով 14․900 միավոր՝ Արթուր Ավետիսյանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը։
Ավետիսյանը գերազանցել է 2017 թվականի Ունիվերսիադայի և 2018 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն թուրք Իբրահիմ Չոլակին, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (14.800):
Հիշեցնենք, որ օղակների որակավորման փուլում Արթուր Ավետիսյանը վաստակել էր 14,750 միավոր և երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: