Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երեքը տեղափոխվում են Հայաստան. արդեն հատել են վրաց-հայկական սահմանը
դիտումներ: 261
Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երեքը՝ Մ. Մ.(30 տր.), Լ. Մ. (16 տր.) և Ռ. Մ.(12 տր.) տեղափոխվում են Հայաստան և արդեն հատել են վրաց-հայկական սահմանը։ Լ. Մ. և Ռ. Մ տեղափոխվում են.«Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Մ.Մ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Ա. Մ. (40 տր.) և Մ. Մ. (13 տր.) վիճակները ծայրահեղ ծանր են և նրանց Հայաստան տեղափոխելու հարցը կախված է ապաքինման դինամիկայից։