Հայերեն   English   Русский  

Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել է


  
դիտումներ: 159

«Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը վերջին թռիչքն է իրականացրել դեպի Թբիլիսի: Այժմ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը վերջնականապես դադարեցվել է: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը` հղում անելով Շերեմետևո առցանց ծառայության տվյալներին:

Նշվում է, որ ինքնաթիռը Թբիլիսի էր ուղևորվել նախքան երկու երկրների միջև ավիահաղորդակցության դադարեցումը և այժմ արդեն վերադարձել է օդանավակայան:

«Աերոֆլոտ» ավիաընկերության SU 1893 չվերթը օդանավակայանում վայրէջք է կատարել Մոսկվայի ժամանակով 04:51-ին:

Հուլիսի 8-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որով ժամանակավորապես արգելվում է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների իրականացումը:

Այս օրվանից ուժի մեջ է մտնում վրացական ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստանի տարածքով դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության որոշումը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտարարել է, որ Վրաստանի հետ օդային հաղորդակցության դադարեցման պատճառով տրանսպորտի նախարարությունը ավիաընկերությունների կորուստները նախնական 3 մլրդ ռուբլի է գնահատել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: