Սեփական զորամասը պայթեցնող զինվորները ոչ մի դեպքում չեն կարող որևէ հող գրավել
Աշոտ Ասատրյան,ՖԲ գրառում
դիտումներ: 239
Թշնամու բանակի պաշտպանության նախարարը հանդիպել է «Ուսումնասիրում ենք Հեյդար Ալիևի քաղաքական դպրոցը» երիտասարդ առաջնորդների ծրագրի մասնակիցների հետ և հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենց բանակը պատրաստ է և ընդունակ է ազատագրել «օկուպացված» հողերը:
ՊՆախարարը որևէ բառ չի արտասանել, օրեր առաջ տանկի ականը վայր գցելու ու զորամասը պայթեցնելու մասին, ինչի արդյունքում մի շարք զոհեր և վիրավորներ եղան: Կամ նախարարը չի տիրապետում իրավիճակին, կամ չի պատկերացնում, որ սեփական զորամասը պայթեցնող զինվորները ոչ մի դեպքում չեն կարող որևէ հող գրավել: