Հայերեն   English   Русский  

Բոլթոնն` Իրանի դեմ պատժամիջոցների մասին


  
դիտումներ: 479

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգթոնը ներկայումս Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ճանապարհի դեռևս սկզբում է: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք դեռևս նոր ենք սկսում ... Նախագահ Թրամփի նպատակը նոր բանակցությունների միջոցով նոր գործարք կնքելն է, որը կհամապատասխանի Միացյալ Նահանգների բոլոր շահերին», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Բոլթոնի խոսքերը:

Ընդ որում` Բոլթոնն Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների պլանն «ամերիկյան պատմության մեջ վատթարագույն դիվանագիտական ֆիասկո» է անվանել:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ միջուկային գործարքի շրջանակներում պարտավորությունների խախտմամբ ուրանի հարստացման մակարդակը գերազանցելու Իրանի որոշումը կհանգեցնի նոր պատժամիջոցների և երկրի հետագա մեկուսացման:

Հունիսի 24-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեինի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: