Վրաստանի նախագահը կոչով դիմել է Ռուսաստանի իշխանություններին
դիտումներ: 748
«Կոչ եմ անում Ռուսաստանին չտրվել լարվածությանը: Պարադոքսալ կլինի, եթե հարևան երկիրը արձագանքի արմատական ուժերի սադրանքին և դրանով նպաստի նրանց ապակառուցողական նպատակներին», - հայտարարել է Վրաստանի նախագահը:
Ավելի վաղ Պետդուման միաձայն հայտարարություն էր ընդունել Վրաստանի դեմ հնարավոր լրացուցիչ տնտեսական միջոցների կիրառման մասին:
Սակայն ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Պետդումայի այդ առաջարկը ընդգծել էր, որ չէր ցանկանա Վրաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել վրաց ժողովրդի հանդեպ ունեցած հարգանքի պատճառով: