Հայերեն   English   Русский  

Նախկին գերի Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից


  
դիտումներ: 786

Ադրբեջանական գերությունից վերադարձած, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը, որը երկշաբաթյա բուժում էր ստանում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում, դուրս է գրվել:

Մայրը` Սվետա Խոջոյանը Անկախի թղթակցին ասել է, որ որդին իրեն լավ է զգում, Երևանում է, այսօր կվերադառնա գյուղ: «Արսենի առողջականը բուժումներից հետո ահագին բարելավվել է: Ես մի քանի օր առաջ էի եկել Երևան, դեռ էդ ժամանակ լավ էր ահագին, հիմա ավելի լավ կլինի»,-նշեց Սվետա Խոջոյանը: Հետագա բուժումն ու դեղորայքի ընդունումը Արսենը կշարունակի տնային պայմաններում: Հիշեցնենք, որ գերությունից վերադարձից հետո Արսենի մոտ ի հայտ է եկել մաշկային «փսորիազ» ախտանիշը: Հիվանդությունը հաղթահարելու նպատակով Արսենը պարբերաբար բուժման կուրսեր է անցնում երևանյան համապատասխան մասնագիտացված բուժհաստատությունում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: