Կա ցինիզմ, եւ կա ցինիզմ` առանց սահմանների
Լիլիթ Պողոսյան,ֆբ գրառում
«կա սուտ, կա լկտի սուտ, եւ կա վիճակագրություն», բախտի բերմամբ իշխանության ղեկին հայտնվելուց հետո` շարունակում օգտվել նրա ծառայություններից, կարծես ոչինչ չի եղել, սա սովորական ցինիզմ է` մի բան ասելու, հակառակն անելու «շարքային» դրսեւորում, որով արդեն որեւէ մեկին չես զարմացնի։
Երբ ստից եւ անգամ լկտի ստից առավել սուտ վիճակագրական «տվյալները» դրոշ դարձրած`թվային աճպարարություններ է անում, մանիպուլյացիայի ենթարկում հասարակական կարծիքը եւ պարծենում տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներով` թքած ունենալով, թե ինչ է թաքնված իրարամերժ այդ թվերի տակ, սա ավելին է, քան սովորական ցինիզմը` գիտակցված «ընտրություն» է, որի նպատակը պարզապես «հպարտ քաղաքացիներին» խաբելը եւ մոլորեցնելն է։
Իսկ երբ «վարչապետական բարձունքից»` կառավարության նիստում, ի տես ամենքի, վերադառնում է «ընդդիմադիր ժամանակվա» դիրքերին` հիշեցնում է, որ «կա սուտ, կա լկտի սուտ, կա վիճակագրություն», եւ այդ մասին ասում է ինքնագոհ լայն ժպիտով` բերանը մինչեւ ականջները բացած, որովհետեւ այդ «վիճակագրությունն» այլեւս հարյուրի վրա իրեն է ծառայում, սա արդեն ցինիզմ է` առանց սահմանների...