Ուկրաինայում Զելենսկու ավտոշարասյունը բախվել է երեխաներին տեղափոխող ավտոբուսներին
Այդ մասին հայտնում է «STRANA.ua» կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թերթի տվյալներով՝ երեխաներին տեղափոխող ավտոբուսը արձակուրդից է վերադարձել:
Ավտովթարի մասին տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի պետական անվտանգության վարչության մամուլի ծառայությունը:
«Հուլիսի 14-ին Volkswagen Transporter միկրոավտոբուսը, որով Ուկրաինայի քաղաքացիական պաշտպանության ուժերի անձնակազմը գործուղումից էր վերադառնում Կիև, վթարի է ենթարկվել: Զոհեր չկան», - նշվել է հայտարարության մեջ:
Նշվում է, որ միջադեպի պահին Զելենսկու ավտոմեքենան ավտոշարասյան կազմում չի եղել:
Մայիսին ԱՄՆ Լուիզիանա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան
մասնակցությմաբ ևս ՃՏՊ էր գրանցվել: