Հայերեն   English   Русский  

Ստոլտենբերգը «վերջին հնարավորությունն» է ընձեռել Ռուսաստանին


  
դիտումներ: 418

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պահպանման պատասխանատվությունը Ռուսաստանի վրա է թողել: Գրում է Russian.rt.com-ը:

Frankfurter Allgemeine Zeitung կայքում հրապարակված հեղինակային հոդվածում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին պայմանագիրը փրկելու համար օգտագործել «վերջին հնարավորությունը»:

«Հակառակ դեպքում նրանք միանձնյա պատասխանատվություն կկրեն», - գրել է Ստոլտենբերգը:

Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը փրկելու համար դաշինքի գլխավոր քարտուղարը կոչ է արել Մոսկվային կարճ ժամանակում ոչնչացնել 9M729 հրթիռները:

Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է 1987թ:

2018 թ. աշնանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց պայմանագրից Վաշինգթոնի դուրս գալու մասին՝ մեղադրելով Մոսկվային դրա կետերը չիրականացնելու մեջ: Ընդ որում՝ ամերիկյան կողմն այդպես էլ ապացույց չներկայացրեց, որ Ռուսաստանը խախտել է պայմանագիրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: