Հայերեն   English   Русский  

Այդպիսի մղձավանջից այդուհետ խուսափելու համար ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը


Հայկ Ալումյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 746

Շատ հաճախ աչքովս է ընկնում իմ հարգելի ընկերների կողմից առաջ քաշվող այն թեզը, որ՝ եթե ժողովուրդը ինչ-որ բան է ցանկանում,

ապա այդ դեպքում կարևոր չէ, թե ուրիշ ով ինչ է ասում, ուրիշ որտեղ ինչ է գրված, քանի որ ժողովուրդը բարձրագույն որոշողն է: Պետք է ասեմ, որ այդ տեսակետը մասամբ է համապատասխանում իրականությանը: Մինչև 2-րդ համաշխարհային պատերազմ մարդկությունը իրոք համարում էր, որ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ ԴԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱՄԱՍՆՈւԹՅԱՆ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆ Է: Սակայն այս սահմանումը չդիմացավ փորձության. 1930-1940-ական թվականներին, ճշգրտորեն հետևելով ժողովրդավարության այդ սահմանմանը, հիթլերյան Գեձրմանիան (գործելով

ժողովրդավարական ընթացակարգով ընդունված օրենքների տառին համապատասխան) տանում էր համակենտրոնացման ճամբարներ և սպանում էր հրեաներին ու գնչուներին, զանազան այլ հրեշավոր արարքներ էր անում, քանի որ այդ ժամանակ այդպիսինն էր Գերմանիայի ժողովրդի գերակշռող մեծամասնության կամքը: Երբ մարդկությունն ուշքի եկավ 2-րդ Համաշխարհային պատերազմի մղձավանջից, ապա հասկացավ, որ ժողովրդավարության հին մոդելը կարող է հրեշավոր հետևանքներ ունենալ, եթե, օրինակ, ժողովրդի մեծամասնությունը օրերից մի օր որոշի, որ փոքրամասնությունը (օրինակ՝ ընդդիմությունը, ազգային որևէ փոքրամասնություն, <<կյաժերը>> կամ այլ) պետք է վռնդվեն կամ ոչնչացվեն, ակմ պետք է փոքրամասնություն կազմող ունևորներից խլել գույքը և բաժանել չունևորներին և այլն:

Այդպիսի մղձավանջից այդուհետ խուսափելու համար ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, այնուհետև նաև Եվրոպական կոնվենցիան: Ժողովրդավարության սահմանումը ենթարկվեց փոփոխության և այժմ այն հնչում է այսպես. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈւԹՅՈւՆԸ ԴԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾԱՄԱՍՆՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆ Է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: