Պոմպեոն հայտարարությամբ է հանդես եկել
դիտումներ: 270
«Առաջին անգամ իրանցիները հայտարարել են, որ պատրաստ են բանակցել իրենց հրթիռային ծրագրերի շուրջ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պոմպեոյի խոսքերը:
Այնուհետև ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հաստատել է պետքարտուղարի հայտարարությունը:
«Նրանք ցանկանում են խոսել, տեսնենք, թե ինչ կլինի», - հայտնել է Թրամփը:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու դեպքում հնարավորություններ կստեղծվեն Վաշինգթոնի և Թեհրանի միջև բանակցությունների համար: