Չինաստանը շնորհակալություն է հայտնել Լավրովին «չինական սպառնալիքի» մասին խոսքերի համար
«Չինաստանը բարձր է գնահատում նախարար Լավրովի հստակ և դրական մեկնաբանությունները մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ», - ասել է նա ճեպազրույցի շրջանակներում:
Նրա խոսքերով՝ վերջին տարիներին ՌԴ-ի և Չինաստանի հարաբերություններն աննախադեպ զարգացման և բոլոր ոլորտներում զգալի արդյունքներ են գրանցել:
«Տարիներ շարունակ մենք միմյանց ուժեղ փոխադարձ աջակցություն ենք ցուցաբերել և կարողացել ենք փոխադարձ ամուր քաղաքական վստահություն կառուցել», - հավելել է նա:
Ավելի վաղ Լավրովը, խոսելով ռուս-չինական սահմանի հարցի մասին, հայտարարել էր, որ «չինական սպառնալիքի» մասին առասպելը փորձում են օգտագործել նրանք, ովքեր մտահոգված են երկու երկրների միջև կառուցողական զարգացումով: